Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ուկրաինայի Ազգային բանկը էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճ է կանխատեսել
07/05/2024 17:01
Կիսվել

Ուկրաինայի Ազգային բանկը էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճ է կանխատեսել

Ուկրաինայի Ազգային բանկը էլեկտրաէներգիայի սակագնի արագ և զգալի բարձրացում է կանխատեսում՝ էներգահամակարգում տիրող ծանր իրավիճակով պայմանավորված:

Ըստ կարգավորիչի կայքում հրապարակված գնաճի հաշվետվության՝ կանխատեսվում է էլեկտրաէներգիայի թանկացում «բավականին արագ և էական»: Նշվում է, որ դա լրացուցիչ ճնշում կստեղծի գների վրա և բնակչության համար սուբսիդիաների ավելացման անհրաժեշտություն կլինի:

Ինչպես հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը, երկիրը վերջերս կորցրել է էներգիայի արտադրության հսկայական քանակություն: Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտնել է, որ այս ընթացքում վնասվել են Կանևսկայա ՀԷԿ-ը, Դնեպրի ՀԷԿ-ը և Զմիևսկայա ՋԷԿ-ը: Էներգետիկայի նախարարությունը հայտնել է Կիևի տարածաշրջանում էներգիա արտադրող ամենամեծ կայանի՝ Տրիպիլսկա ՋԷԿ-ի ամբողջական ոչնչացման մասին: Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքով՝ վնասվել է երկրի ողջ էներգետիկ համակարգի կեսից ավելին:

Հիշեցնենք՝ դեռևս 2023-ի նոյեմբերին Ուկրաինայի պետական ​​վիճակագրական ծառայությունը հայտնել էր, որ էլեկտրաէներգիայի գները մեկ տարվա ընթացքում աճել են գրեթե 70%-ով: Իսկ հունվարի վերջին Գերագույն Ռադայի պատգամավոր, Էներգետիկայի և բնակարանային կոմունալ ծառայությունների խորհրդարանական հանձնաժողովի անդամ Սերգեյ Նագորնյակը խոստովանել է, որ ընթացիկ տարում էլեկտրաէներգիայի սակագինը կկրկնապատկվի:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41