
ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԸ
ԱՄՆ Կոնգրեսը պարտադիր կերպով պետք է բարձրացնի պետական պարտքի վերին սահմանը, որպեսզի հնարավոր լինի խուսափել ֆինանսական փոխառությունների մասով սպառնացող դեֆոլտից: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար (ԴՊՀ) Բեն Բերնանկեն: Նա ընդգծել է, որ պետական պարտքի վերին սահմանի բարձրացումը չի առաջացնի լրացուցիչ ծախսեր և չի մեծացնի բյուջեի պակասուրդը՝ միաժամանակ հնարավորություն տալով մարել հին պարտքերը:
Նշենք, որ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի շուրջ ամերիկյան Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների միջև տարաձայնությունները կան արդեն երկար ժամանակ: Արդյունքում, Սպիտակ տունը և ԱՄՆ Կոնգրեսը չեն կարողանում վերջնական համաձայնության գալ:
Սպասվում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ պետական պարտքը կգերազանցի սահմանային 16.4 տրիլիոն ԱՄՆ դոլարը, և երկիրը դոֆոլտից այլևս չի խուսափի: