Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կասպերսկի. Ստիլերների կողմից գրոհի ենթարկված յուրաքանչյուր երկրորդ սարքը 2023-ին վարակվել է RedLine-ով
14/05/2024 11:35
Կիսվել

Կասպերսկի. Ստիլերների կողմից գրոհի ենթարկված յուրաքանչյուր երկրորդ սարքը 2023-ին վարակվել է RedLine-ով

Աշխարհում ստիլերների կողմից 2023-ին գրոհի ենթարկված սարքերի կեսից ավելին (55%) վարակվել է RedLine վնասաբեր ծրագրով (ստիլերը վնասաբեր ԾԱ-ի տեսակ է, որն օգտագործվում է տեղեկատվություն, օրինակ, մուտքանուններ և գաղտնաբառեր գողանալու համար)։ Այսպիսին են Kaspersky Digital Footprint Intelligence-ի փորձագետների վերլուծության տվյալները. վերլուծության մեջ օգտագործվել են տվյալներ, որոնք ստացվել են 2020-2023-ին դարքվեբում վաճառված կամ ազատորեն տարածված լոգ ֆայլերից:

«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ RedLine-ը կիբեռանվտանգության փորձագետներին հայտնի է 2020-ից: Վնասաբեր ծրագիրը թույլ է տալիս չարագործներին գողանալ մուտքանուններ, գաղտնաբառեր, cookie-ներ, բանկային քարտերի և կրիպտոդրամապանակների տվյալներ, ինչպես նաև ներբեռնել և գործարկել կողմնակի ծրագրեր: RedLine-ը տարածվում է նաև վնասաբեր սպամ առաքումների և կողմնակի ներբեռնիչների միջոցով։

2020-2023-ին RedLine-ն օգտագործվել է ստիլերների կողմից սարքերի վարակման դեպքերի 51%-ում: Դրան հաջորդում են Vidar (17%) և Raccoon (մոտ 12%) վնասաբեր ծրագրերը:

Ընդհանուր առմամբ, 2020-2023-ին փորձագետները հայտնաբերել են ստիլերների ավելի քան հարյուր տեսակ: Ընդ որում՝ 2021-2023-ին նման վնասաբեր ծրագրերի նոր ընտանիքների միջոցով գրոհների մասնաբաժինը 4%-ից հասել է 28%-ի։ Օրինակ՝ 2023-ին միայն Lumma ստիլերին բաժին է ընկել սարքերի վարակման դեպքերի ավելի քան 6%-ը:

«Lumma ստիլերը հայտնվել է 2022-ին և տարածում գտել 2023-ին այն պատճառով, որ չարագործներին հասանելի է դարձել «Վնասաբեր ԾԱ-ն որպես ծառայություն» մոդելի միջոցով։ Սա նշանակում է, որ այն մարդը, ով նույնիսկ չունի առաջադեմ տեխնիկական հմտություններ, կարող է որոշակի վճարի դիմաց հասանելիություն ստանալ ծրագրին և օգտագործել այն գրոհներ իրականացնելու համար։ Առաջին հերթին, Lumma-ն նախատեսված է հաշվառման տվյալների և այդ թվում կրիպտոարժույթի դրամապանակներից այլ տեղեկատվություն գողանալու համար: Սովորաբար, այս վնասաբեր ԾԱ-ն տարածվում է էլ. փոստի, YouTube-ի և Discord-ում սպամի արշավների միջոցով»,- մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի փորձագետ Սերգեյ Շչերբելը։

Տվյալները, որոնք գողանում են ստիլերները, կարող են վաճառվել ստվերային ռեսուրսներում, ինչը լուրջ սպառնալիք է ստեղծում ինչպես օգտատերերի, այնպես էլ բիզնեսի կիբեռանվտանգության համար: Այս խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար «Կասպերսկի» ընկերությունն ստեղծել է ռեսուրս (https://dfi.kaspersky.ru/stealers), որտեղ ընկերությունները կարող են թողնել Kaspersky Digital Footprint Intelligence թիմի միջոցով իրենց սարքերի և վեբ-հավելվածների կորպորատիվ հաշվառման տվյալների կոտրման փաստի առկայությունը ստուգելու հայտ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12