ՓԱԿ ԵՆ ԲԵՐԴ-ՃԱՄԲԱՐԱԿ, ՏԱՇԻՐ-ԳՈԳԱՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐՆ ՈՒ ՄԵՂՐԻԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 18-ին, ժամը 10.15-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի է Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի Ճամբարակի հատվածը: Ձնահոսքի եւ բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան և Երեւան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածները:
Դիլիջանի, Սեւանի, Գավառի, Սիսիանի, Արագածի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: