Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
22/05/2024 21:43
Կիսվել

Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին

Ռազմավարական բիզնես քեյսեր, անգնահատելի փորձ, նորարարական մոտեցումներ ու 25-ից ավելի միջոցառում է սպասվում CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ին, որի գլխավոր հովանավորն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիան է։

Մրցույթի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսի 21-ին։ Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս, կունենան ակտիվ թրեյնինգային օրեր քոուչների հետ, կմրցեն իրար հետ ինտելեկտուալ մրցաշարի շրջանակում ու ոչ ֆորմալ հանդիպումներ կունենան տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։

Այս տարի մրցույթին մասնակցելու հնարավորություն է ստացել 263 խելացի երիտասարդ և քոուչ, որոնք կկազմեն 24 թիմ, ներառյալ՝ 6-ը մարզերից։ Ռեկորդային թվով հայտերից դիմորդների միայն լավագույն 35%-ն է միացել նախագծին։

Միջոցառման բացմանը մասնակիցներին մոտիվացիոն ելույթով ողջունեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը ներկաներին խորհուրդ տվեց կրթությանը վերաբերվել որպես երկարաժամկետ ներդրման:

«Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի միջոցով Բիբլոս Բանկ Արմենիան ձգտում է օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան Հայաստանում, և այդ պատճառով էլ արդեն երկրորդ տարին անընդմեջ Բանկը ֆինանսավորում է CaseKey մրցույթը։ Մենք սա համարում ենք արդարացված ներդրում՝ որպես նորարարությանը մեր հանձնառության կարևոր մաս։ Անցյալ տարի տարբեր առիթներով շփում ունեցա երիտասարդների հետ և պիտի առանձնացնեմ նրանց հետաքրքրասիրությունն ու սովորելու մեծ ցանկությունը։ Ուրախ ենք տեսնել, որ մրցույթին այս տարի միացել են ռեկորդային թվով ուսանողներ մարզերից։ CaseKey-ի հաջողության մեջ կարևորագույն գործոն է թիմային աշխատանքը, ինչը նաև մեր Բանկի արժեքներից է։ Վստահ եմ՝ այս տարի նույնպես լավ արդյունքներ կգրանցենք, իսկ Բիբլոս Բանկ Արմենիան, ինչպես միշտ, կաջակցի մասնակիցների կարողությունների զարգացմանը», – ասաց Հայկ Ստեփանյանը։

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանն անդրադարձավ CaseKey միջազգային թիմի հաջողություններին:

«Մենք հավատարիմ ենք մեր ուսանողներին հարուստ փորձ տրամադրելուն և վստահ ենք, որ այս տարվա միջոցառումը կգերազանցի սպասելիքները: Մենք երախտապարտ ենք մեր հովանավորներին և գործընկերներին, որոնք մեծ դեր են ունեցել այս միջոցառումը հնարավոր դարձնելու գործում: Մասնավորապես, ցանկանում ենք մեր սրտագին շնորհակալությունը հայտնել Բիբլոս Բանկ Արմենիային։ Նրանց անսասան աջակցությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ մեզ հնարավորություն է տալիս հայ ուսանողներին մատուցել բարձրորակ կրթություն և իրական բիզնես փորձառություն: Մենք միասին կերտում ենք կրթության ապագան և հնարավորություններ ստեղծում հաջորդ սերնդի առաջնորդների համար»,- նշեց Արշակ Կարապետյանը։

Մշտապես կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր: Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շարքում CaseKey մրցույթը յուրահատուկ կարևորություն ունի որպես գործնական գիտելիքներ սովորեցնող հարթակ։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59