AMD-Ն ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ
Միկրոսխեմաների և գրաֆիկական լուծումների արտադրության ոլորտում առաջատար ամերիկյան Advanced Micro Devices (AMD) ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարին ընկերությունն ամփոփել է 1,18 մլրդ ԱՄՆ դոլար զուտ վնասով: Նշենք, որ 2011 թվականին ընկերությունն ապահովել էր 374 մլն ԱՄՆ դոլարի շահույթով:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականին AMD-ի տարեկան հասույթը կրճատվել է 17,5%-ով և կազմել 5,42 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Advanced Micro Devices Inc.-ը հիմնադրվել էր 1969 թվականին: