
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀՀ ԲՈԼՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ GSM ԾԱԾԿՈՒՅԹՈՎ
Այսօր՝ հունվարի 23-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկվել և ընդունվել է «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու և արդիականացնելու մասին որոշում:
Որոշման համաձայն՝ շարժական բջջային կապի օպերատորները պարտավոր են մինչև 2014 թվականի հունվարի 23-ը զարգացնել և արդիականացնել իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը՝ ապահովելով ձայնային և շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումը հանրային շարժական բջջային կապի ծածկույթ չունեցող 18 բնակավայրերում:
Ծածկույթով ապահովելու նպատակով նշված բնակավայրերը հավասարապես բաշխվել են 3 օպերատորների միջև՝ համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկի: