2012Թ.-ԻՆ MCDONALD'S-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ
Արագ սննդի սպասարկման ոլորտում համաշխարհային առաջատար McDonald’s ռեստորանային ցանցը 2012 թվականին ապահովել է 5,46 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթը: 2011 թվականի համեմատությամբ ցուցանիշը նվազել է շուրջ 1%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու մեկ տարում McDonald’s-ի հասույթն աճել է 2%-ով և կազմել 27,56 մլրդ ԱՄՆ դոլար:
Ինչպես նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ՝ հաշվետու տարում մեկ սովորական բաժնետոսմի հաշվով զուտ շահույթը կազմել է 5,36 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ McDonald’s-ն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 33 հազար սպասարկման կենտրոն: