Բիզնես

USD BUY - 394.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 74.17+1.15 WTI - 70.26+0.82
COMEX:  GOLD - 2636.50-0.61 SILVER - 29.98-1.54
COMEX:  PLATINUM - 935.90-3.15
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.82+0.11 EUR/GBP - 1.0427+0.15
FOREX:  EUR/USD - 1.0427+0.15 GBP/USD - 1.2579+0.46
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42992.21-0.77 NASDAQ - 19722.03-1.49
STOCKS US: S&P 500 - 5970.84-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40281.16+1.80 TOPIX - 2801.68+1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 20092.10-0.03 SSEC - 3401.96+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 8149.78+0.16 CAC40 - 7355.37+1.00
STOCKS EUR:  DAX - 19984.32+0.68
27/12/2024  CBA:  USD - 396.48+0.30 GBP - 496.79+0.30
27/12/2024  CBA:  EURO - 413.13+1.06
27/12/2024  CBA:  GOLD - 33318.44+25.21 SILVER - 375.79+0.29
ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին
31/05/2024 12:02
Կիսվել

ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ ԱրարատԲանկն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում հերթական ծրագիրն է կյանքի կոչում։ Բանկը «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին մանկական աղոթագրքեր կնվիրի։

Առաջին տարին չէ, որ ԱրարատԲանկը համագործակցում է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հետ և միանում հիմնադրամի՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին բուժելու ջանքերին։

Աղոթագրքի թիրախային լսարանը 5-8 տարեկան երեխաներն են։ Փոքր տարիքից ծնող-երեխա կապը ճանաչողական առումով մեծ է, և երեխան  շատ է հարցերով դիմում իր մայրիկին և մայրն է, որ ծանոթացնում է երեխային աշխարհի հետ, պատասխանում հարցերի, պարզ բառերով աղոթել սովորեցնում։

 ««Մանկական աղոթագիրք ստեղծելու գաղափարը ծագել է իմ երեխայի հետ զրույցներից։ 2020-ին նա կոտրեց ոտքը, վիրահատությունից հետո անտանելի ցավերին չօգնեցին նույնիսկ ամենաուժեղ ցավազրկողները։ Տղայիս խնդրանքով սկսեցի աղոթել ու հավատն այնքան մեծ էր, որ ցավն անցավ։ Մի օր, երբ առաջարկեցի ինքն աղոթի, հասկացա, որ երեխաս իր կարիքների համար տարբեր իրավիճակներում աղոթել չգիտի։ Հենց այդպես էլ ծնվեց մանկական աղոթագիրք ստեղծելու գաղափարը։ Սա երեխաների համար կարող է լինել առաջին ուղեցույցը, առաջին աղոթագիրքը, որ կսովորեցնի աղոթելու ձևը, մյուս կողմից երեխաները կկարողանան զրույց սկսել Աստծո հետ։ Ու քանի որ այդ զրույցը ծավալվել էր իմ ու տղայիս միջև, գիրքը ստեղծվեց «Զրույց մոր և երեխայի միջև» տանող թելով»,- նշել է Աստվածաբանության դոկտոր, «Քրիստոնյա կանանց ֆորում» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Մարիաննա Ապրեսյանը։

«Այս նախաձեռնութամբ Բանկը հիմնադրամի հոգածության ներքո միասնության և հույսի պահին կանգնում է քաղցկեղի և արյան չարորակ հիվանդությունների դեմ պայքարող երեխաների կողքին։ Ի դեպ, վերջերս ԱրարատԲանկում ձևավորվել է նաև ութ աշխատակցից բաղկացած ինտելեկտուալ թիմ, որն օրեր առաջ մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական առաջնությանը և գումարն ուղղել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Սա հերթական անգամ ընդգծում է Բանկի կողմից սոցիալական պատասխանատվություն ստանձնելու կարևորությունը», – նշել է Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը։

27/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.48
+0.30
Եվրո (EUR)
413.13
+1.06
Ռուբլի (RUR)
3.76
-0.22
Լարի (GEL)
142.11
+0.36
33318.44
+25.21
Արծաթ
375.79
+0.29