ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ APPLE-Ը ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ
Ամերիկյան Apple ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերի 29-ին, ընկերության զուտ շահույթը կազմել է 13,1 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթը տարեկան կտրվածքով աճել է 18%-ով և կազմել 54,5 մլրդ ԱՄՆ դոլար:
Հաշվետու ժամանակահատվածում Apple-ը վաճառել է 47,8 մլն iPhone, 22,9 մլն iPad, 4,1 Mac համակարգիչ և 712,7 մլն iPod: