ԿԿԱՌՈՒՑՎԻ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Արշակունյաց պողոտայի հ. 28 շինության հարակից տարածքում մոտ 3 հազար 400 քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` սահմանելով, որ հողամասը կարող է օգտագործվել բարեգործական նպատակով, բացառապես Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոն կառուցելու նպատակով։
Այս նախաձեռնությանը հավանություն է տվել Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդը: