ԹԵՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ
Թեյի արտադրության ոլորտում առաջատար երկրները՝ Շրի-Լանկան, Հնդկաստանը, Քենիան, Ինդոնեզիան, Մալավին և Ռուանդան, որոնց բաժին է ընկնում թեյի համաշխարհային շուկայի ավելի քան 50%-ը, հայտարարել են Թեյ արտադրողների միջազգային ֆորումի (International Tea Producers’ Forum) ստեղծման մասին: Թեյի խոշորագույն սպառողները՝ Չինաստանն ու Իրանը, հրավիրվել են մասնակցելու ֆորումին՝ դիտորդի կարգավիճակով:
Նախատեսվում է, որ ստեղծված կառույցը վերահսկողություն կսահմանի համաշխարհային շուկայում թեյի պահանջարկի և գների նկատմամբ:
Նշենք, որ ներկայում համաշխարհային շուկայում թեյի մեկ կգ-ի գինը կազմում է 2,5 ԱՄՆ դոլար: Մեկ տարի առաջ այն արժեր 2,84 ԱՄՆ դոլար: