Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
2012Թ.-ԻՆ ՏՀՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԴՐԵԼ Է ՇՈՒՐՋ 75 ՄԼՆ ԴՐԱՄ
24/01/2013 16:34
Կիսվել

2012Թ.-ԻՆ ՏՀՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԴՐԵԼ Է ՇՈՒՐՋ 75 ՄԼՆ ԴՐԱՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակում կայացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի համատեղ մամուլի ասուլիսը: Համառոտ ներկայացվել են Հայաստանի տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման ոլորտում 2012թ.-ին երկու ընկերությունների կողմից համատեղ իրականացրած ծրագրերը, ինչպես նաև 2013թ.-ի ռազմավարությունը:

Նշվել է, որ համագործակցող կողմերի ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական ուղղություններն են՝ ՏՀՏ ոլորտի զարգացում, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում շնորհալի երիտասարդների բացահայտում և խրախուսում, մրցունակ կադրերի պատրաստում և կառավարման որակի կատարելագործում: Այս համատեքստում, ՏՀՏ ոլորտում մի շարք հեռանկարային ծրագրերի իրականացման համար, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը միայն 2012թ.-ին ներդրել է ավելի քան 75 մլն. դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հայտարարության համաձայն՝ ընկերությունը գիտակցում է, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առանցքային առաջնահերթություններից է, և որ ոլորտի ինքնաբավ և երկարաժամկետ զարգացում երաշխավորող նախաձեռնություններին աջակցությունը կնպաստի նաև հասարակության զարգացմանն ու համաշխարհային հարթակում Հայաստանի բարձր վարկանիշի ապահովմանը: Այս ուղղությամբ իրականացված կարևոր քայլերից մեկը ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատներին խրախուսելն է: Վերջին երեք տարիներին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆինանսավորել է համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը: Ծրագիրը կարևոր է ոչ միայն երկրում ՏՀՏ-ի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը մեծացնելու և ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու, այլև աշխարհում Հայաստանի դրական վարկանիշն ամրապնդելու առումով:

Բացի այդ, երեք տարի շարունակ ստանձնելով «Սինոփսիս Արմենիա» ընկերության կազմակերպած` Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա օլիմպիադայի գլխավոր հովանավորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպաստել է այս հատվածի հետագա զարգացմանը, երիտասարդ, շնորհալի կադրերի բացահայտմանն ու ոլորտի հանդեպ երիտասարդ մասնագետների հետաքրքրության մեծացմանը: Վերջին յոթ տարվա ընթացքում օլիմպիադան վերաճել է միջազգային մրցույթի` 2012 թ.-ին ընդգրկելով 418 մասնակից 14 երկրից:

Նշանակալի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումը նաև ՏՀՏ ոլորտում կառավարման որակի բարձրացման գործում: Ընկերությունը հավատացած է, որ ոլորտի արդյունավետ կառավարումը մեր երկրի ապագա զարգացման առանցքային գործոններից է: Արդեն երկրորդ տարին ընկերությունն աջակցում է նաև «ՏՏ ոլորտում լավագույն մենեջեր» ամենամյա մրցանակի նախաձեռնությանը, որի նպատակը ՏՏ ոլորտում աշխատող հայ մենեջերների մասնագիտական որակի բարձրացումը, աշխատանքային գործընթացների կազմակերպման բարելավումն ու կառավարումն է: Նախագծի շնորհիվ, ՏՏ ոլորտի հայաստանյան տարբեր ընկերությունների մենեջերներ հնարավորություն են ստանում որակավորման դասընթացներ անցնել աշխարհի լավագույն համալսարաններում:

Նշենք նաև, որ երկու տարի առաջ ստորագրած պայմանագրով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Սինոփսիս Արմենիա»-ն և «Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա»-ն գործընկերության հեռանկարային ծրագիր են սկսել`Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ասպարեզում կրթությունը խթանելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում բացվել է ուսումնական 2 լաբորատորիա, իսկ «Սինոփսիս Արմենիան» անվճար հիմունքներով տրամադրել է էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական փաթեթի հավաստագրեր:

«Բիզնեսը չպետք է ինքն իրեն մեկուսացնի հասարակությունից: Գործարարը պետք է ունենա հասարակության անբաժանելի մաս կազմելու`կորպորատիվ քաղաքացի լինելու զգացողությունը: Կորպորատիվ քաղաքացի, որի պարտականությունները չպետք է սահմանափակվեն պարզապես հարկերի պարտաճանաչ վճարմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է, որ բիզնեսը պետք է երկարաժամկետ զարգացման ծրագրերով աջակցի հասարակության բարեկեցությանը` նպաստելով տնտեսության այն ճյուղերի առաջխաղացմանը, որոնք, վերջին հաշվով, հանգեցնում են կյանքի որակի բարելավմանը: Գաղտնիք չէ, որ կիրառական գիտությունների զարգացումն այլընտրանք չունի սակավ և անվերականգնելի բնական պաշարներ ունեցող Հայաստանում», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ հավելելով. Հաջողակ բիզնես գործունեությունը պարտավորեցնում է, որ բիզնեսն իր գործունեության արդյունքը կիսի հասարակության հետ, աջակցի երկրի երիտասարդությանն իր ստեղծագործական պրպտումներում և հայրենիքում կայանալու ձգտումներում: Եվ, որ առավել կարևոր է` մեզանից յուրաքանչյուրը`թե՛ իբրև անհատ, և թե՛ իբրև կոմերցիոն կազմակերպության ներկայացուցիչ, կարող է և պետք է իր նպաստը բերի մեր թիվ մեկ խնդրի` աշխատանքային միգրացիայի և «ուղեղների արտահոսքի», հաղթահարման գործում»:  

Գիտական ներուժի բացահայտման և հնարավորությունների կատարելագործման  միջոցով երկրի տնտեսությունը զարգացնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի ռազմավարությունը շարունակվելու է նաև 2013 թվականին:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21