Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
ARCA ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԵՆՔԻՆ ԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ
25/01/2013 15:34
Կիսվել

ARCA ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԵՆՔԻՆ ԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ

«Արմենիան Քարդ» ընկերությունը (ԱՐՔԱ համակարգ), տեղեկացնում է, որ, գիտակցելով բոլոր այն անհարմարությունները, որոնք ծառայությունների սահմանափակման արդյունքում պատճառվում են համակարգի օգտագործողներին, ձեռնամուխ է եղել լայնածավալ փոփոխությունների, որոնց ուղղությամբ տարվող աշխատանքները մոտենում են իրենց ավարտին: Արդեն մեկնարկում է ամբողջովին նոր ծրագրային հենքին անցման աշխատանքների վերջին` միգրացիայի փուլը: 

Տարածած հայտարարության համաձայն՝ ԱՐՔԱ համակարգում նոր ծրագրային հենքի ներդրմանը նախորդել են մեկ տարուց ավել տևած խոշորածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում տեղադրվել են նոր սերվերային հզորություններ, վերազինվել և համալրվել են ենթակառուցվածքային համակարգերը  (էլեկտրամատակարարում, հովացման համակարգեր և այլն): 

Նոր ծրագրային հենքի ներդրման և տեղայնացման շրջանակներում ընկերությունը սերտորեն համագործակցել է միջազգային վճարային համակարգերի (AmEx, DinersClub, MasterCard,  VISA),   բանկային ավտոմատացված համակարգեր մշակող ընկերությունների, մասնագիտացված սարքավորումներ (ԱԳՄ,  ՊՈՍ տերմինալներ) մատակարարող կազմակերպությունների հետ: 

Նոր ծրագրային հենքին անցման նպատակով թեստային միջավայրում (թեստային քարտերով, թեսթային միջավայրում գրացված բանկոմատներով, POS տերմինալներով և այլ հատուկ սարքավորումներով)  փորձարկվել են քարտերի թողարկման,  սպասարկման,  գործարքների ֆինանսական արդյունքների մշակման և այլ հարակից գործընթացները: Աշխատանքներին մասնակցել են նաև համակարգի անդամ բանկերի համապատասխան մասնագետները: 

Նոր ծրագրային հենքին անցման սկզբնական ժամանակաշրջանում չեն բացառվում համակարգի բնականոն աշխատանքի որոշակի խաթարումներ (այսպես կոչված «անցումային ժամանակահատվածի»  հետ կապված խնդիրներ), որոնք անխուսափելի են նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ:

Ընկերությունը ներողություն է խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար, և վստահեցնում, որ նոր ծրագրային հենքի ներդնումը էականորեն կբարելավի համակարգի աշխատանքը և քարտապանների սպասարկումը, այդ թվում՝ վիրտուալ տիրույթում:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9