
PHILIPS-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Կենցաղային տեխնիկայի արտադրության ոլորտում առաջատար եվրոպական Royal Philips Electronics NV ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերությունն ապահովել է զուտ շահույթ, որը կազմել է 226 մլն եվրո: Նշենք, որ 2011 թվականին Philips ընկերությունն աշխատել էր վնասով:
Ըստ ներկայցված տվյալների՝ հաշվետու տարում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 9%-ով և կազմել 24,78 մլրդ եվրո: