
2024-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 15,036.7 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 0.6%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 22.9%-ով և կազմել 18,947.6 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 2.3%-ով և կազմել 38,213.7 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 5.3%-ով՝ կազմելով 4,882.3 հազար լիտր։