2024-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունն աճել է 2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 89,050.9 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 19.6%-ով և կազմել 45 392.1 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 4.2%-ով և կազմել 593.4 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն աճել է 23.8%-ով և կազմել 2,192.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 1.7%-ով՝ կազմելով 2,509.8 տոննա։