Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
30/01/2013 11:02
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Կրթության խրախուսմանն ուղղված համագործակցության շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է «Այբ» դպրոցի աշակերտների հետ: Իր ելույթում Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ կիրթ, բացահայտող, խելացի, վերլուծող, պատասխանատու և հեռատես երիտասարդությունը կարող է ոչ միայն հաղթահարել գոյություն ունեցող մարտահրավերը, այլև թելադրել զարգացման իր պայմանները: «Դրանք, սակայն, պետք է ձևավորվեն միմյանց հանդեպ հարգանքի, ազնիվ մրցակցության և անպայման արդյունքի հասնելու վճռական աշխատասիրության վրա»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նշենք, որ «Այբ» ավագ դպրոցի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը մեկնարկել է 2011 թվականից: Բջջային ցանցի առաջընթացի` առաջին սերնդից մինչև 4G զարգացման դինամիկայի վերաբերյալ «Այբ» ավագ դպրոցի աշակերտների պատկերացումները ձևավորվել են իրականացված տարբեր ծրագրերի միջոցով: Կրթական համակարգում ՏՏ դերի բարձրացմանը նպաստելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը դրսևորվել է համակարգված` խորհրդատվության և մասնագիտական աջակցության տեսքով: Այդ ուղղությամբ գործադրված ջանքերը դրսևորվել են և՛ կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում, և՛ կառավարման մշակույթի համատեքստում կազմակերպված դասախոսությունների ձևաչափով, և՛ դպրոցում կրթության համապարփակ համակարգ ստեղծելու պատրաստակամությամբ:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն իրականացրել է դպրոցի ՏՏ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագիր: Զուգահեռաբար` օժանդակման մասնագետների հետ կազմակերպվել է փորձի փոխանակում եւ վերապատրաստում՝ սարքավորումների  հետագա շահագործմանը աջակցելու նպատակով: 

Համակարգերի նախագծման, փորձարկման և տեղադրման աշխատանքներն արդեն տալիս են ցանկալի արդյունք: Ցանցի ինժեներական սպասարկումը ներառվել է դպրոցի գործող համակարգում՝ ներքին ցանցի արդյունավետությունը և անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: Աշակերտներին տրված է համացանցից անվճար հիմքունքներով օգտվելու (20 Մեգաբիթ/վրկ արագությամբ ֆայլեր ներբեռնելու և վերբեռնելու) հնարավորություն:  «Այբ»-ն այսօր ունի կրթության ժամանակակից գործիքները աշակերտների զարգացմանը ծառայեցնելու մեծ հնարավորություն:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11