Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«ՀԿԵ»-Ն ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
30/01/2013 11:39
Կիսվել

«ՀԿԵ»-Ն ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աջակցություն է ցուցաբերել Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի շինարարական աշխատանքների ժամանակ զոհվածների և  տուժածների ընտանիքներին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարը խլել էր ՀԿԵ երեք աշխատակիցների՝ Մարտիրոսյան Ներսեսի, Ավետիսյան Գագիկի, Սարգսյան Վարուժանի կյանքերը, իսկ երկուսը՝ Անտոնյան Արգամը և Համբարձումյան Ռոբերտը, ստացել էին մարմնական վնասվածքներ:

Ընկերությունը զոհերի ընտանիքներին, ընդանուր առմամբ, հատկացրել է 7 մլն դրամից ավելի ֆինանսական օգնություն՝ հոգալու հուղարկավորության ծախսերը: Բացի այդ, կոլեկտիվ պայմանագրի դրույթով՝ զոհերի ընտանիքներից յուրաքանչյուրը ստացել է նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով դրամական աջակցություն:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աջակցություն է տրամադրել զոհերի ընտանիքներին այլ կերպ ևս: Գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի որոշմամբ՝ Մարտիրոսյան Ներսեսի որդին, ով սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետի 3-րդ կուրսում, աշխատանք է ստացել ընկերությունում՝ Սևանի գծի ուղեմասում, որտեղ աշխատել է հայրը: «ՀԿԵ» ՓԲԸ-ն կորպորատիվ պայմանագրով կվճարի ուսման վարձը, իսկ ներկայումս ընկերությանը  հոգում է նաև ուսանողի ռուսերենի դասընթացները:

Ընկերությունը հոգում է տուժածների բուժումը. Անտոնյան Արգամի ոտքի վիրահատության և Համբարձումյան Ռոբերտի գլխի վնասվածքի բուժման համար տրամադրվել է, ընդհանուր առմամբ, մոտ 700.000 դրամ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացնում են, որ այսքանով չի սահմանափակվել ընկերության աջակցությունը: ՀԿԵ աշխատակիցները ևս ձեռք են մեկնել իրենց գործընկերնորին. սեփական նախաձեռնությամբ պահումներ կատարելով աշխատավարձից՝ կոլլեկտիվը միասնականորեն հավաքել է 3.800.000 դրամ, որից 700.000-ական դրամ օգնություն են ստացել զոհվածների ընտանիքները: Անտոնյան Արգամին, ով պետք է ենթարկվի ևս մեկ վիրահատության, տրամադրվել է 1.200.000 դրամի աջակցություն, իսկ Համբարձումյան Ռոբերտին՝ 500.000 դրամի:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01