Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
2024թ.-ի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12.07 մլրդ դոլար է (+1.1 մլրդ դոլար)
07/06/2024 17:25
Կիսվել

2024թ.-ի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12.07 մլրդ դոլար է (+1.1 մլրդ դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,681,033.3 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 438,320.3 մլն դրամով կամ 10.33%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 27,384.8 մլն դրամով կամ 1.1%-ով և կազմել 2,459,995.1 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,255,637.5 մլն դրամ, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 204,357.6 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 26.53%-ով կամ 465,705 մլն դրամով և կազմել 2,221,038.2 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,002,769.5 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 211,255.2 և ներքին երաշխիքներ՝ 7,013.4 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2024թ.-ի ապրիլի 30-ի 387.81 դրամ փոխարժեքը. ապա 2024թ.-ի ապրիլի 30-ի ՀՀ պետական պարտքը կազմել է 12.07 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում` Արտաքին պարտքը կազմել 6.34 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.72 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի ապրիլի վերջի 10.97 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 10%-ով կամ 1.1 մլրդ դոլարով։

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11