Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
ԱՈՒԴԻՏԻ ՈՉ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ 256 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
01/02/2013 15:16
Կիսվել

ԱՈՒԴԻՏԻ ՈՉ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ 256 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունն ամփոփել է  խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները, որոնց համաձայն՝ 843 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 676-ը, որից՝

– 404 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն,

– 256 կազմակերպություն չի ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն,

– 16-ի ծառայությունների մատուցումը դեռևս չի ավարտվել:

Դրական կարծիք արտահայտող եզրակացություն չեն ստացել, մասնավորապես, Ալեքս Գրիգը, Սիթի Պետրոլ Գրուպը, ՀԱԷԿ-ը, Հարավկովկասյան Երկաթուղին, Նատալի  Ֆարմը,  «Գրանդ Տոբակո» Հայ-Կանադական Հ/Ձ-ն, Լիա-Կ Գրուպը, Էլիտ  Գրուպը, Գլենդել Հիլզը, Շեն Կոնցեռնը, Երեվանի Գարեջուրը, Արայը, Սպայկան, Մեծ Անիվը, Կարկոմավտոն, Աշտարակ Կաթը, Նոր Զովքը, Հովնանյան Ինտերնեյշնլը, Արարատի Կոնյակի Գործարան «Ա.Կ.Զ.»-ն, Կ. Դեմիրճյանի Անվան Երեվանի Մետրոպոլիտենը,  «Հայաստանի Փոքր Եվ Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Ազգային Կենտրոն» Հիմնադրամը, Արարատ Գրուպը, Հայէկոնոմբանկը, Բտա Բանկը և այլն:

Խոշոր համարվող /թվով 843/ կազմակերպությունների աուդիտ անցնելու վերաբերյալ տեղեկատվությունն՝ այստեղ:

Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա  գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը:

843 կազմակերպությունից 146 կազմակերպություն համարվում է խոշոր ըստ գործունեության հասույթի, 216-ը` ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի, իսկ 312-ը և ըստ գործունեության հասույթի և ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31