ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 01/02/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 1-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 406.57դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.37 դրամով և կազմել 555.90 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրմով և կազմել 13.58 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.92 դրամով և կազմել 642.95 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 170.43 դրամով և կազմել 21,760.83 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 8.82 դրամով և կազմել 418.68 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 212.95 դրամով և կազմել 21,855.59 դրամ մեկ գրամի դիմաց: