Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Կրիպտոարժույթների ներթափանցման նոր հորիզոններ. ամենօրյա գործարքներ, կրթություն և վստահություն․ Binance
18/06/2024 20:32
Կիսվել

Կրիպտոարժույթների ներթափանցման նոր հորիզոններ. ամենօրյա գործարքներ, կրթություն և վստահություն․ Binance

Binance-ը՝ բլոկչեյն էկոհամակարգի և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարը, կիսվել է 2024 թվականի առաջին կիսամյակի կրիպտոարժույթների ներթափանցման, տեղեկացվածության և վստահության աճի արդյունքներով:

Կրիպտոարժույթները ամենօրյա գործարքներում

BTCMap-ի տվյալների համաձայն, կրիպտոարժույթ ընդունող «վաճառողների» (բիզնեսների) թիվը 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլ աճել է 42%-ով, ինչը վկայում է կրիպտոարժույթների բարձր գրավչության մասին: Ըստ Deloitte-ի վերջին հետազոտության, փոքր բիզնեսներից մինչև խոշոր կորպորացիաներ, ընդունման կորը աճում է, քանի որ վաճառողները ճանաչում են կրիպտոարժույթով վճարումների առավելությունները, ներառյալ նոր հաճախորդների ներգրավումը և գործարքների միջնորդավճարների նվազումը:

Կրիպտոարժույթների առօրյա կյանքում ինտեգրվելու մեկ այլ անհերքելի փաստ է կրիպտոբանկոմատների ավելացումը: Կրիպտոբանկոմատների համաշխարհային շուկան 2022 թվականին 115 միլիոն դոլարից աճել է մինչև 181 միլիոն դոլար՝ 2023 թվականին, ընդամենը մեկ տարվա ընթացքում 64% աճ:

Ըստ Chainalysis-ի, stablecoin-ներն արդեն գերազանցել են այլ կրիպտոարժույթների օգտագործմանը: Ամերիկյան դոլարի հետ կապված՝ դրանք առանցքային դեր են խաղում առօրյա գործարքներում, հատկապես արժեքի պահպանման և միջսահմանային փոխանցումները հեշտացնելու համար:

Կրթություն և վստահություն

  • Consensys-ի և YouGov-ի հարցումը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում հարցվողների 92%-ը լսել է կրիպտոարժույթների մասին, իսկ 50%-ը պնդում է, որ հասկանում է, թե ինչ է դա:
  • ԱՄՆ-ի ընտրողների Paradigm հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ ընտրողների 19%-ը կրիպտոարժույթ ունի, իսկ 69%-ը դժգոհ է ներկայիս ֆինանսական համակարգից, ինչը կարող է վկայել այլընտրանքային ֆինանսական գործիքների աճող պահանջարկի մասին:
  • Ամբողջ աշխարհում աճում է բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվը, որոնք առաջարկում են դասընթացներ և մասնագիտություններ բլոկչեյնի ոլորտում՝ պատրաստելով մասնագետների նոր սերունդ՝ աշխատելու կրիպտոարժույթների ոլորտում: Համաձայն GlobalBlockchainBusinessCouncil-ի՝ այժմ 1970 դասընթացներ են առաջարկվում ավելի քան 70 երկրներում:

Աճող հետաքրքրություն Binance-ի նկատմամբ

Binance-ն արձանագրել է նոր օգտվողների զանգվածային ներհոսք և առևտրային գործունեության աճ: 2024 թվականի սկզբից հարթակում գրանցվել է ավելի քան 30 միլիոն նոր օգտատեր, իսկ ամենօրյա այցելություններն ու առևտրի ծավալները զգալիորեն աճել են ։ Հարթակում պահվող հաճախորդների ակտիվների արժեքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը:

2024 թվականի մարտին հարթակում առևտրի ծավալներն աճել են 121%-ով և կազմել 1.12 տրիլիոն դոլար, իսկ ածանցյալ գործիքների առևտրի ծավալներն աճել են 89.7%-ով և կազմել 2.91 տրիլիոն դոլար:

2024 թվականը խորհրդանշական տարի էր կրիպտոարժույթի արդյունաբերության համար՝ ցույց տալով, որ կրիպտոարժույթների ընդունումն ու նրանց մասին տեղեկացվածությունը կտրուկ աճել են ՝ հաստատելով, որ թվային ակտիվները դառնում են առօրյա կյանքի անբաժանելի մասը:

Կրիպտոարժույթների արդյունաբերությունը զարգանում է ցիկլային եղանակով ՝ արագ աճի պարբերականությամբ, որոնք հաճախ խթանվում են շուկայի երկարատև վերելքներով, ինչը հանգեցնում է ընդունման, իրազեկման և կրթության զգալի առաջընթացի: Անկասկած, դա արտացոլվում է նաև 2024 թվականի շուկայական ցիկլում։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85