
2012Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱԶՄԵԼ Է 117 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2012 թվականին, վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ, Չինաստանը գրանցել է կապիտալի զուտ արտահոսք: Հաշվետու տարում երկրի վճարային հաշվեկշռի կապիտալի հաշվի բացասական մնացորդը կազմել է 117,3 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները` կապիտալի նման մեծ արտահոսքի պատճառներից են չինական տնտեսությունում ուղղակի ներդրումների հոսքի անկումը և արժույթի շուկայում վերահսկողության թուլացումը: