![Ներդրումային ընկերությունների ակտիվները կազմել են 157 մլրդ ՀՀ դրամ](https://b24.am/pub/uploads/2023/08/Central-Bank-of-Armenia-2023-Business24-2-1280x720.jpg)
Ներդրումային ընկերությունների ակտիվները կազմել են 157 մլրդ ՀՀ դրամ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2023թ․-ի տարեվերջի դրությամբ ներդրումային ընկերությունների հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 157,249.3 մլն դրամ։ 2022 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 125․6%-ով։
Ընդհանուր պարտավորությունները կազմել են 121,796.0 մլն դրամ։ 2022 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 129․6%-ով։
Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել են 35,453.3 մլն դրամ։ 2022 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 112․9%-ով։
Չբաշխված շահույթը կազմել են 26,216.8 մլն դրամ։ 2022 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 132․1%-ով։
2023թ․-ի տարեվերջի դրությամբ գործել են 20 ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններ։