ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԲԻԼԻԱՐԴԻ ԿՈՄԲԻՆԱՑՎԱԾ ԲՈՒՐԳ ԽԱՂԱՁԵՎԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Այսօր` փետրվարի 6-ին, Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում մեկնարկել է բիլիարդի կոմբինացված բուրգ (մոսկովյան բուրգ) խաղաձևի աշխարհի առաջնությունը: Առաջնությունը անց է կացվում Բուրգի Միջազգային Կոմիտեի կողմից:
Առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են վերոնշյալ խաղաձևի Հայաստանի գործող չեմպիոն Արման Պետրոսյանը և ՌԴ գավաթի հաղթող Արմեն Գաբրիելյանը:
Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի նախագահ Իգոր Խաչատուրովը:
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան գործում է 2008թ.-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Բուրգի Միջազգային Կոմիտեի (Բիլիարդի Միջազգային Ֆեդերացիա) հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են ՀՀ առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում: