ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 06/02/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.24 դրամով և կազմել 406.03 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.89 դրամով և կազմել 549.68 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 13.53 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 4.41 դրամով և կազմել 635.72 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 110.76 դրամով և կազմել 21,846.15 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 0.25 դրամով և կազմել 411.34 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 91.41 դրամով և կազմել 22,218.19 դրամ մեկ գրամի դիմաց: