Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ առաջ անցնելով Microsoft-ից և Apple-ից
21/06/2024 12:45
Կիսվել

Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ առաջ անցնելով Microsoft-ից և Apple-ից

Հաղորդիչներ և համակարգչային սարքավորումներ արտադրող ամերիկյան Nvidia-ն շուկայական կապիտալիզացիայով առաջ է անցել Microsoft-ից և դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը:

Հունիսի 18-ին կայացած առևտրային նստաշրջանի ավարտին Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 3.5%-ով՝ հասնելով պատմական առավելագույնին՝ 135.58 դոլար: Այսպիսով, ընկերության շուկայական արժեքն աճել է մինչև ռեկորդային 3.335 տրիլիոն դոլար:

Միաժամանակ Microsoft-ի բաժնետոմսերը էժանացել են 0.45%-ով, իսկ կապիտալիզացիան անկել է 3.317 տրիլիոնով: Apple-ի բաժնետոմսերն ընկել են ավելի քան 1%-ով՝ դրանց արժեքը հասցնելով 3.286 տրիլիոնի:

IDram

Ինչպես նշում է Reuters-ը, Nvidia-ին հաջողվել է ընդամենը ինն ամսվա ընթացքում իր շուկայական կապիտալիզացիան 1 տրիլիոնից հասցնել 2-ի՝ հատելով այս նշագիծը 2024 թվականի փետրվարին: Երեք ամսվա ընթացքում Nvidia-ն իր կապիտալիզացիան 2 տրիլիոնից ավելացրել է 3 տրիլիոնի: Համեմատության համար ասենք, որ այս ցուցանիշին հասնելու համար Apple-ին պահանջվել է 719 առևտրային օր, իսկ Microsoft-ին՝ 650 օր:

Հունիսի սկզբին Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցեց 3 տրիլիոնը, ինչի արդյունքում ընկերությունը զբաղեցրեց երկրորդ տեղն աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկում՝ այս ցուցանիշով առաջ անցնելով Apple-ից:

Reuters-ը գրում է, որ անցած տարվա ընթացքում Nvidia-ի արժեքի արագ աճը պայմանավորված է եղել ներդրողների լավատեսության հետ՝ կապված արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների հետ: Nvidia պրոցեսորները համարվում են լավագույնը շուկայում այս խնդիրների համար, և դրանց պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11