ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է ՄՈՏ 7.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ մարզերի` առաջնահերթություն պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար հատկացնել մոտ 7.5 մլրդ դրամ։
Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը թելադրված է այն հանգամանքով, որ դպրոցաշինության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման և այլ ոլորտներում կան մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծումը մարզերի համար մեծ կարևորություն ունի։