Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՆՈՐ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
07/02/2013 15:17
Կիսվել

ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՆՈՐ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ

ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ թողարկվել են «Նոյյան տապան» երեք արծաթե հուշադրամ՝  7.77 գրամ, 15.55 գրամ և 31.1 գրամ քաշերով:

«7.77 գրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե հուշադրամ»

 Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի հատվածում հուշադրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ» և թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են 1/4 OZ և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Նոյյան տապանը, սպիտակ աղավնին` ձիթենու ճյուղը կտցին և Արարատ լեռը` արևածագի ֆոնին: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը` 100 դրամ  

Մետաղը և հարգը` արծաթ, 9990

Քաշը` 7,77 գ

Տրամագիծը` 20,18 մմ

Որակը` պրուֆ

Դրամաշուրթը` ատամնավոր-ընդհատվող, hամարակալված

Տպաքանակը` 2000 հատ

«15.55 գ քաշով «Նոյյան տապան» արծաթե հուշադրամ»

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի հատվածում հուշադրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ» և թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են 1/2 OZ և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Նոյյան տապանը, սպիտակ աղավնին` ձիթենու ճյուղը կտցին և Արարատ լեռը` արևածագի ֆոնին: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

Հուշադրամների բնութագիրը.

Անվանական արժեքը` 200 դրամ   

Մետաղը և հարգը` արծաթ, 9990

Քաշը` 15,55 գ

Տրամագիծը` 27,66 մմ

Որակը` պրուֆ

Դրամաշուրթը` ատամնավոր-ընդհատվող, hամարակալված

Տպաքանակը` 2000 հատ

«31.1 գ քաշով «Նոյյան տապան» արծաթե հուշադրամ»

 Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի հատվածում հուշադրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ» և թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են 1 OZ և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Վերևի և ներքևի կիսաշЂջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Նոյյան տապանը, սպիտակ աղավնին` ձիթենու ճյուղը կտցին և Արարատ լեռը` արևածագի ֆոնին: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

Հուշադրամների բնութագիրը.

Անվանական արժեքը` 500 դրամ   

Մետաղը և հարգը` արծաթ, 9990

Քաշը` 31,1 գ

Տրամագիծը` 38,60 մմ

Որակը` պրուֆ

Դրամաշուրթը` ատամնավոր-ընդհատվող, hամարակալված

Տպաքանակը` 2000 հատ

Բոլոր հուշադրամների էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատել է «GEIGER EDELMETALLE GmbH» գերմանական ընկերությունը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01