Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
«Կասպերսկի» ընկերությունը Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» իններորդ գործնական կոնֆերանսը
21/06/2024 14:42
Կիսվել

«Կասպերսկի» ընկերությունը Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» իններորդ գործնական կոնֆերանսը

Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը հունիսի 21-ին Երևանում՝  «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նոր մասնաշենքում անցկացրել է «Kaspersky Security Day» իններորդ գործնական կոնֆերանսը՝ «Կիբեռանվտանգությունը որպես արվեստ» խորագրով, որը նվիրված էր խոշոր կազմակերպությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների, հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։

IDram

«Kaspersky Security Day»-ն անցկացրել են ընկերության առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության Սպառնալիքների հետազոտման և վերլուծության գլոբալ կենտրոնի (GReAT) տեղեկատվական անվտանգության սպառնալիքների առաջատար հետազոտող Տատյանա Շիշկովան ներկայացրել է «Գործողության վայրը՝ 2024 թվական. ժամանակակից սպառնալիքներ և պաշտպանության մեթոդներ», իսկ Ռուսաստանում, Անդրկովկասի և Միջին Ասիայի երկրներում մարքեթինգի վարչության ղեկավար Ջաբրաիլ Մատիևը՝ «Կատարյալ ներդաշնակություն. «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության լուծումների պորտֆոլիո» թեման։ «Կասպերսկի»-ի տեղեկատվական անվտանգության և SOC ծառայությունների մոնիթորինգի համակարգերի ներդրման նախագծերի ուղեկցման խմբի ղեկավար Եվգենյա Լագուտինան անդրադարձել է «Kaspersky Symphony XDR. համալիր պաշտպանության նոր հնարավորություններ»-ին, խոշոր բիզնեսի համար նախագծերի նախավաճառքային աջակցության տնօրեն Եվգենի Բուդարինը «Բոլոր մակարդակներում թիրախային գրոհների դեմ առաջադեմ պաշտպանություն «Կասպերսկի» ընկերության լուծումներով» թեմային։

«Այս կոնֆերանսում «Կասպերսկի»-ն ներկայացրեց բիզնեսի համալիր պաշտպանության իր պորտֆելի զգալի թարմացումները և ընդլայնումները: Դրանում իրագործված է տեղեկատվական անվտանգության նկատմամբ էկոհամակարգային մոտեցումն այնպես, որ միմյանց հետ սերտորեն ինտեգրված պրոդուկտները, որոնք գործում են կատարյալ ներդաշնակությամբ, թույլ են տալիս հայտնաբերել և կանխել ամենաբարդ կիբեռգրոհները»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

«Kaspersky Security Day»-ի մասնակիցները ընկերության առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ,  ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են  կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6