ՀՈՒՆՎԱՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 25%-ՈՎ
Ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Չինաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալն աճել է 26,7%-ով և կազմել 345,59 մլրդ ԱՄՆ դոլար: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամսում արտահանման ծավալն աճել է 25%-ով և կազմել 187,37 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 28,8%-ով և կազմել 158,22 մլրդ ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ 2012 թվականի արդյունքներով Չինաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էր 6,2%-ով և կազմել 3,86 տրիլիոն ԱՄՆ դոլար:
2013 թվականի համար կանխատեսվում է Չինաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 8,5% աճ: