ՃԱՊՈՆԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
Ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով Ճապոնիայի պետական պարտքը կհասնի ռեկորդային մակարդակի և կկազմի 10,9 տրիլիոն ԱՄՆ դոլար: Նշենք, որ ֆինանսական տարին կավարտվի մարտի 31-ին:
Ճապոնիայի Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ երկրի մեկ բնակչի հաշվով պետական պարտքը կազմում է մոտ 84 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2012 թվականի դեկտեմեբեր ամսվա վերջի դրությամբ երկրի պետական պարտքը կազմել էր 10,7 տրիլիոն ԱՄՆ դոլար: