ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 11/02/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.19 դրամով և կազմել 406.29 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.39 դրամով և կազմել 544.39 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 13.49 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.39 դրամով և կազմել 638.65 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 13.46 դրամով և կազմել 21,791.56 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 2.81 դրամով և կազմել 411.73 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 276.77 դրամով և կազմել 22,389.17 դրամ մեկ գրամի դիմաց: