ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/02/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.20 դրամով և կազմել 406.49 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.34 դրամով և կազմել 544.05 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 13.48 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 5,18 դրամով և կազմել 633.47 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 201,65 դրամով և կազմել 21,589.91դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 4,50 դրամով և կազմել 407.23 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 67,39 դրամով և կազմել 22,321.78 դրամ մեկ գրամի դիմաց: