Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Ինչպե՞ս բացել Ozon-ի հանձնման կետեր. Մեծ բիզնեսի փոքր նրբություններ
28/06/2024 18:37
Կիսվել

Ինչպե՞ս բացել Ozon-ի հանձնման կետեր. Մեծ բիզնեսի փոքր նրբություններ

Հայաստանի բնակիչներն ավելի ու ավելի շատ ապրանքներ են գնում մարքեթփլեյսներից և ավելի հաճախ նախընտրում են վերցնել պատվիրված ապրանքները Ozon-ի հանձնման կետերից։ Նման կետերի բացումը պարզ և շահավետ բիզնես է, որը կարող է դառնալ հիանալի ընտանեկան գործ կամ հավելում ձեր հիմնական աշխատանքին:

Ինչու՞ ընդհանրապես բացել պատվերների հանձնման կետերը:

Պատվերների հանձման կետերը մարքեթփլեյսի էկոհամակարգի կարևոր մասն են: Ozon-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ 10 հաճախորդներից 8-ը նախընտրում են իրենց հարմար ժամանակ պատվերները ստանալ այդ կետերից՝ աշխատանքի, դպրոց կամ տուն գնալու ճանապարհին։ Հարմարավետության շնորհիվ էլ մարքեթփլեյսից օգտվողների թիվն անընդհատ աճում է։

Հարթակը շահագրգռված է հանձնման կետերի ցանցի զարգացմամբ, քանի որ դրանց քանակն ուղղակիորեն անդրադառնում է օգտվողների` մարքեթփլեյսից օգտվելուն: Հետևաբար, Ozon-ն ակտիվորեն օգնում է ձեռներեցներին իրենց բիզնեսը սկսելու և առաջ մղելու հարցում, ինչպես նաև սկզբնական շրջանում երաշխավորված ֆինանսական աջակցություն է հատկացնում: Սա իր տեսակով «հակառակ ֆրանչայզինգ» է. Ozon-ը գումար է փոխանցում իր գործընկերներին՝ իր ապրանքանիշով աշխատելու համար:

2024 թվականին Ozon-ը երաշխավորված աջակցության ծրագրի շրջանակներում ավելացրել է հանձնման կետերի սեփականատերերին տրվող գումարի չափը։ Այժմ կետ բացելիս սեփականատերը կարող է ստանալ մինչև 2,5 մլն դրամ։

Ինչի՞ց է բաղկացած ձեռնարկատիրոջ եկամուտը:

Սեփականատիրոջ հիմնական եկամուտը կազմում է շրջանառության 3,7%-ը, համապատասխանաբար, որքան շատ պատվերներ ստանա կետը, այնքան բարձր կլինի այդ ամսվա եկամուտը: Կա նաև հավելյալ գումար վաստակելու հնարավորություն՝ ապրանքներ ընդունելով վաճառողներից և այլ լոգիստիկ ընկերություններից։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ozon-ի երեք ֆրանչայզերներից երկուսը բացում են մեկից ավելի կետեր: Ընդլայնումը սեփական շահույթի ավելացման հնարավորություն է: Ավելին, երկրորդ կետի բացումը շատ ավելի է հարթ է ընթանում՝ սեփական փորձառության հաշվին:

Ինչպե՞ս բացել հանձնման կետ. քայլերի հաջորդականություն

Միջինում հանձնման կետ բացելու համար անհրաժեշտ է 14 օր: Գործընթացի ընթացքում ձեռնարկատիրոջն օգնում է Ozon-ի տարածքային մենեջերը, ում հետ կարելի է խորհրդակցել բոլոր հարցերի շուրջ։ Ընդհանուր առմամբ, հանձնման կետի սեփականատերը պետք է անցնի հետևյալ հինգ փուլերը.

  1. Պատրաստել փաստաղթղեր և հայտ ներկայացնել

Հարթակի գործընկեր կարող է դառնալ անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը: Հարկ կլինի գրանցել այս կարգավիճակներից որևէ մեկը, եթե չունեք այն: Անհատ ձեռնարկատիրոջ առավելությունը հաշվապահական հաշվառման պարզությունն է, բայց սրա հետ մեկտեղ կան շահույթի չափի և աշխատողների թվի վերաբերյալ սահմանափակումներ: Իրավաբանական անձանց այլ ձևերը ենթադրում են ավելի մեծ շրջանառություն, բայց կարող են լինել ավելի քիչ եկամտաբեր հարկային տեսանկյունից և ավելի բարդ գրանցման և հաշվետվությունների առումով: Կազմակերպության ձև ընտրելիս հարկավոր է ապավինել ձեր ծրագրերին և հնարավորություններին:

  1. Ընտրել և հաստատել հասցեն

Դա կարելի է անել կայքում հայտ ներկայացնելով: Ozon-ի քարտեզը ցույց է տալիս խոստումնալից վայրերը՝ հանձնման կետ բացելու համար: Անմիջապես ցուցադրվում են շահույթի ակնկալվող գումարը և երաշխավորված աջակցության չափը: Այս քարտեզի հիման վրա դուք կարող եք փնտրել և վարձակալել հարմար տարածք։

Իդեալական են մեծ երթևեկություն ունեցող տարածքները, որոնց մոտակայքում կան ավտոկայանատեղեր, հասարակական տրանսպորտի կանգառներ, բիզնես կամ առևտրի և զվարճանքի կենտրոններ, կրթական կամ մարզական հաստատություններ։

Ozon-ն ունի տարածքի նվազագույն պահանջներ: 25քմ մակերեսով տարածք՝ առանձին մուտքով և բաժանելու հնարավորությամբ, որպեսզի առանձնացվի պատվերներ հանձման  հատվածը, հանդերձարաններն ու պահեստը։

  1. Կնքել գործակալի պայմանագիր՝ Ozon-ի հետ

Պայմանագիրը ստորագրելուց հետո ձեռնարկատերը ստանում է Ozon Learning հարթակ մուտքի հնարավորություն, որտեղ կարող է գտնել ուսումնական նյութեր բոլոր կարևոր հարցերի վերաբերյալ՝ անձնակազմի ընտրությունից մինչև հաճախորդների սպասարկում: Բացի այդ, հարթակում գրանցվում է անձնական հաշիվ, որտեղ ապագայում միշտ հնարավոր է տեսնել շահույթը, պարգևատրումները և բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ բոլոր տվյալները: Այնտեղ նաև կազմվում են ամսական հաշվետվություններ և փաստաթղթեր հարկային գրասենյակի համար:

  1. Կնքել տարածքի վարձակալության պայմանագիր, կատարել կոսմետիկ վերանորոգում և աշխատողներ վարձել

Տարածքի ձևավորման և պլանավորման բոլոր պահանջները նշված են Ozon-ի բրենդբուքում: Հիմնականում նախատեսվում է սպիտակ առաստաղ և հարթ, միագույն պատեր, որոնցից մեկը՝ բրենդավորված: Հարթակը տրամադրում է անվճար գովազդային հավաքածու՝ ցուցանակ շենքի ճակատին և մարքեթինգային նյութերի հավաքածու՝ կպչուն պիտակներից մինչև ցուցանակներ և պաստառներ:

Կահույքից անհրաժեշտ է գրասեղան կամ ստենդ` ադմնիստրատորի համար, պահեստի դարակաշար և անրահեժշ պարագաներ հանդերձարանների համար: Սարքավորումներից անհրաժեշտ են՝ շտրիխ կոդերի սկաներ, համակարգիչ և տպիչ: ՀԴՄ-ի կարիք չկա, բոլոր վճարումները կատարվում են Ozon հարթակում։

Այնուհետև հարկավոր կլինի ընտրել անձնակազմ՝ հաշվի առնելով հանձնման կետերի աշխատանքային ժամերը՝ ամեն օր 9:00-ից մինչև 21:00: Աշխատակիցների վերապատրաստումը կանցկացնի Ozon-ը:

Վերանորոգման ավարտը և տարածքի բացման պատրաստ լինելը հաստատում է տարածքային կառավարիչը։

  1. Բացել հանձնման կետ և սկսել գումար վաստակել

Ozon-ը հաճախորդներին կտեղեկացնի հանձնման կետի բացման մասին. նրանք հավելվածում ծանուցում կստանան, որ իրենց մոտ նոր կետ է բացվել։ Բացի այդ, այն կցուցադրվի բոլոր քարտեզների վրա՝ Yandex, Google:

Աշխատավարձի վճարումը սկսվում է առաջին պատվերի արձակման օրվանից: Սովորաբար ապրանքներն առաքվում են Ozon-ի առաքիչի միջոցով՝ աշխատանքային ժամերին՝ 9:00-ից 21:00-ն: Աշխատակիցները պետք է ստանան ապրանքները և հանձնեն հաճախորդներին: Ձեռնարկատերերի համար նախատեսված հատուկ հավելվածն օգնում է կազմակերպել գործընթացը. այստեղ գրանցվում է պատվերի դիրքը պահեստում՝ հեշտացնելով այն գտնելու և հաճախորդին տրամադրելու գործընթացը:

Հայաստանում Ozon պատվերների հանձնման կետերի ցանցը ներառում է ավելի քան 200 կետ։ Այն աճում է և կշարունակի ակտիվորեն զարգանալ առաջիկա տարիներին ևս։ Նման օբյեկտների բացումը հնարավորություն է տալիս ստանալ կայուն եկամուտ և ձեռք բերել ֆինանսական անկախություն։ Ավելին իմանալ և գրանցվել կարող եք կայքում:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67