Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը  ՀԱՏԿԱՑՐԵԼ Է ՇՈՒՐՋ 6.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ
12/02/2013 17:34
Կիսվել

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՏԿԱՑՐԵԼ Է ՇՈՒՐՋ 6.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը մշակութային նախագծերի իրականացման համար, ընդհանուր առմամբ,  հատկացրել է շուրջ 6,5 միլիարդ դրամ, որից 952,8 միլիոնը՝ 2012թ.-ին: Ընկերության հայտարարության համաձայն՝ 2013թ.-ին մշակույթի ոլորտում ամենատարբեր ծրագրերի իրականացման համար հատկացվելու է 1,204 միլիարդ ՀՀ դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերն առանձնանում են ոլորտների և ոճերի բազմազանությամբ. աջակցություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` թանգարանային և ցուցադրական  փաստաթղթերի ձեռքբերման հարցում,  «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացման բեմադրման հովանավորություն և այլն:

Հատուկ ուշադրության կենտրոնում է դասական երաժշտությունը: Ընկերությունը ֆինասական աջակցություն է ցուցաբերել Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ «I Solisti Veneti»-ի համերգի կազմակերպմանը, հովանավորել է «Ազգային պատկերասրահ» դասական երաժշտության, Գյումրիի «Վերածնունդ» և «Վերադարձի» երաժշտական փառատոները:

Աջակցություն է ցուցաբերվում  Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի երիտասարդական նվագախմբին, Կոմիտասի անվան լարային քառյակին, «Բարեկամություն» անսամբլին, Պետական ակադեմիական երգչախմբին, ինչպես նաև  անհատ ստեղծագործողներին:  ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև հովանավորում է «Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ» անթոլոգիայի ստեղծման աշխատանքները:

Որպես կորպորոտիվ պատասխանատու քաղաքացի, ընկերությունը աջակցել է նաև  կինոարվեստին՝ նպաստելով դրա պահպանմանն ու հայ հանդիսատեսին հասանելիությանը: Այս տարի տասնամյա գործունեությունը նշող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիանալի հնարավորություն է` ևս մեկ անգամ Հայաստանը աշխարհին, իսկ աշխարհը՝ Հայաստանին ներկայացնելու համար: Ընկերությունն արդեն ութերորդ անգամ է ստանձնել փառատոնի հովանավորությունը:

«Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի  շրջանակներում հովանավորվել է «Via Libri» ծրագիրը: Ընթերցանության տարածմանն ուղված  նախագծերի աջակցությունը  նպատակ ունի դպրոցներում  ամրապնդելու ընթերցանության մշակույթը, նպաստելու մշակութային, սոցիալական և տնտեսական զարգացմանն առավել պատրաստ երիտասարդության ձևավորմանը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88