Քենեդի կրտսեր. ԱՄՆ պատժամիջոցները միայն ուժեղացնում են ռուսական տնտեսությունը
Միացյալ Նահանգների պատժամիջոցները միայն ուժեղացնում են ռուսական տնտեսությունը: Այս կարծիքին է ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը:
«Դա պատրանք է, որ մենք միակ ուժն ենք աշխարհում: Եվ գիտեք, դա այլևս չի աշխատում: Երբ մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա: Ռուսները մեր պատժամիջոցների շնորհիվ այժմ ունեն երբևէ իրենց ունեցած ամենաուժեղ տնտեսությունը»,-ասել է նա թեկնածուն:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ի կողմից կազմակերպված աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հաղթահարում է արևմտյան պատժամիջոցների խնդիրները, թեև Արևմուտքն ակնկալում է, որ դրանք կարտացոլվեն միջնաժամկետ հեռանկարում: