ՆԱՎԹԱՅԻՆ ԷՄԲԱՐԳՈՆ ԻՐԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ Է ՇՈՒՐՋ 40 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Եվրամիության կողմից սահմանված նավթային էմբարգոյի արդյունքում Իրանի տնտեսությունը 2012 թվականին կրել է շուրջ 40 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս: Միևնույն ժամանակ, նավթի արդյունահանման ծավալների «պարտադրված» կրճատման արդյունքում 2013 թվականի հունվարին իրանական նավթի արդյունահանման ծավալը հասել է վերջին 30 տարվա իր նվազագույն ցուցանիշին՝ կազմելով օրական 2,65 մլն բարել: Այս մասին հաղորդում է Միջազգային էներգետիկ գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իրանն իր միջուկային ծրագրի պատճառով գտնվում է միջազգային մեծ ճնշման տակ: Իրանի նկատմամբ սահմանափակումներ են կիրառում Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան: