
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ
2012 թվականի չորրորդ եռմասյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Ճապոնիայի ՀՆԱ-ն նվազել է 0,1%-ով: Միևնույն ժամանակ, տարեկան կտրվածքով երկրի տնտեսությունը գրանցել է 0,4% անկում: Արդյունքում, Ճապոնիան արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ հայտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ:
Հատկանշական է, որ պաշտոնական վիճակագրությունը չի համընկել վերլուծաբանների կանխատեսումների հետ, որոնք եղել են առավել լավատեսական: 2012 թվականի չորրորդ եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին Ճապոնիայի տնտեսության 0.1% աճ՝ եռամսյակային կտրվածքով, 0.4% աճ՝ տարեկան կտրվածքով: