Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Boeing-ը ճգնաժամի ֆոնին 8․3 մլրդ դոլարի գործարք է կնքել
03/07/2024 20:28
Կիսվել

Boeing-ը ճգնաժամի ֆոնին 8․3 մլրդ դոլարի գործարք է կնքել

Բաժանումից 20 տարի անց Boeing-ը կրկին կմիավորվի իր գլխավոր մատակարարի հետ։ Երկու ընկերություններում էլ ճգնաժամն առաջացել է թռիչքի ժամանակ ինքնաթիռի դուռը պոկվելուց և այլ միջադեպերից հետո։

Ամերիկյան Boeing ավիակորպորացիան 4․7 մլրդ դոլարով ձեռք կբերի spirit AeroSystems ավիատիեզերական տեխնիկայի մատակարարին՝ անվտանգության և կարգավորման համակարգերի մասշտաբային ճգնաժամի ֆոնին, որը միավորել է երկու ընկերությունները, հաղորդում է The Financial Times-ը:

Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 8․3 միլիարդ դոլար, ներառյալ spirit AeroSystems-ի պարտքը: Ինչպես բացատրում են Boeing-ում, գնումը կբարձրացնի արտադրական գործընթացի անվտանգությունը։

«Վերաինտեգրելով Spirit-ը՝ մենք կարող ենք ամբողջությամբ բարելավել մեր առևտրային արտադրական համակարգերը, ներառյալ մեր անվտանգության և որակի կառավարման համակարգերը, ինչպես նաև մեր աշխատուժը և արդյունքները՝ կենտրոնանալով անվտանգության և որակի վրա»,-ասաց Boeing-ի ղեկավար Դեյվ Կալհունը:

Գործարքը կավարտվի մինչև 2025 թվականը:

Boeing-ում Spirit-ի գնման շուրջ բանակցությունների մասին հայտարարվել է գարնանը՝ Alaska Airlines-ի նոր Boeing 737 Max 9-ի ֆյուզելյաժի մի մասը թռիչքի ժամանակ պոկելուց անմիջապես հետո, ինչը երկու ընկերություններում էլ ճգնաժամի պատճառ է դարձել: Ստուգումների պատճառով նոր ինքնաթիռների թողարկումը դանդաղել է, Boeing-ի բաժնետոմսերի արժեքը տարեսկզբից նվազել է ավելի քան 30%-ով:

Հեղույսները, որոնց վրա ամրացված էր ֆյուզելյաժի մի մասը, ապահով կերպով ամրացված չէին գործարանում, հետևում է տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի նախնական զեկույցից: Ամերիկյան FAA կարգավորիչը նախազգուշացրել է, որ թույլ չի տա Boeing-ին ընդլայնել արտադրությունը, քանի դեռ չի համոզվել արտադրվող մեքենաների հուսալիության մեջ:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12