Կրիպտո

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Binance-ի հայաստանյան օգտատերերի 70 տոկոսը կշարունակի ներդրումները կրիպտոարժույթներում 2024-ին
04/07/2024 11:41
Կիսվել

Binance-ի հայաստանյան օգտատերերի 70 տոկոսը կշարունակի ներդրումները կրիպտոարժույթներում 2024-ին

 Binance -ը՝ բլոկչեյն էկոհամակարգի և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարը ներկայացնում է Հայաստանի ներկայացուցիչների հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Binance-ի օգտատերերի 70%-ը նախատեսում է 2024 թվականին շարունակել ներդրումները կրիպտոարժույթներում, և միայն 3,8%-ն է հայտնել, որ չի կատարելու ներդրումներ թվային ակտիվներում 2024-ին: Հարցվածների 66%-ը վստահ է՝ կրիպտոարժույթներն անհրաժեշտ են համաշխարհային տնտեսության զարգացման համար։

Հարցումն անցկացվել է 2024 թվականի մայիսին, և Հայաստանից հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 հոգի։ ­­­Հարցման նպատակը կրիպտոարժույթների արդյունաբերության հիմնական միտումների, կանխատեսումների և հեռանկարների անկախ և անանուն ուսումնասիրությունն էր՝ ըստ Հայաստանում կրիպտոարժույթների բորսայի օգտատերերի: «Կրիպտոարժույթների աճող ներթափանցումը Հայաստանում վկայում է երկրի նորարարության բարձր ցանկության մասին, որն ապացուցում է նաև տարածաշրջանում կրիպտոարդյունաբերության հետագա զարգացման կարևորությունը։ Binance-ը մտադիր է ակտիվորեն աջակցել այս միտումներին՝ տրամադրելով հուսալի և արդյունավետ գործիքներ, ինչպես նաև մեծ ներդրում ունենալով կրիպտոկրթության զարգացման գործում»,- հարցման արդյունքները մեկնաբանել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի Binance-ի ղեկավար Կիրիլ Խոմյակովը:

Հայաստանում Binance-ի օգտատերերի հարցման հիմնական կետերը.

Հարցման մասնակցիների հիմնական կորիզը տղամարդիկ են՝ 89,7%, ընդ որում, 81%-ը 18-ից 45 տարեկաններն են, իսկ 26-ից 35 տարեկան օգտատերերը կազմում են 34%: Հարցվածների 53%-ն ունի բարձրագույն կրթություն, 35%-ը զբաղված է, իսկ 21%-ն ունի սեփական բիզնես: Հարցման մասնակցածների 16%-ն աշխատում է տրանսպորտի  և արդյունաբերության բնագավառում, երկրորդ տեղում (14,2%) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներն են և առևտրում ներգրավված է 14%-ը։ Ուշագրավ է, որ 30%-ի համար կրիպտոարժույթները հոբբի են, մինչդեռ 48%-ի համար՝ լրացուցիչ եկամտի աղբյուր:

Տեղեկատվության հիմնական աղբյուրը, որից հարցված օգտատերերը իմացել են կրիպտոարժույթի մասին, ինտերնետն է՝ 51%, երկրորդ տեղում ընկերներն են կամ ընտանիքը՝ 24,3%, երրորդում՝ սոցիալական ցանցերն են՝ 14,2%: Youtube-ը դարձել է տեղեկատվության առաջատար աղբյուրը, որից հարցված օգտատերերը տեղեկատվություն են ստանում կրիպտոարժույթների մասին (31,4%), երկրորդ տեղում Telegram-ն է՝ 24,6%, երրորդում՝ Facebook-ը՝ 14%: Հայ օգտատերերի 45%-ը որոշել է կրիպտոարժույթներ գնել 2022-ից 2023 թվականն ընկած ժամանակահատվածում, և հարցվածների մեծամասնության (30%) համար կրիպտոարժույթներ գնելու պատճառը ներդրումային հեռանկարն է:

Անդրադառնալով իրենց կրիպտո ակտիվների օգտագործմանը՝ հարցվածների գրեթե կեսը հավատարիմ է HODL ռազմավարությանը (կրիպտոարժույթներ պահելը՝ չնայած շուկայական տատանումներին), մինչդեռ 18,5%-ն օգտագործում է կրիպտոարժույթները՝ պասիվ եկամուտ ստեղծելու համար: Հարցվածների 45%-ը իր ֆինանսական միջոցների 1%-ից մինչև 20%-ը պահում է կրիպտոարժույթներով, ամբողջ միջոցները կրիպտոարժույթով պահում է միայն 4,4%-ը:

Հարցվածների 35%-ը համաձայն է, որ կրիպտոարժույթների արդյունաբերությունը պետական ​​կարգավորման կարիք ունի, մինչդեռ 34%-ը դեմ է դրան, իսկ 31%-ի համար դա կարևոր չէ: 36%-ը վստահ է, որ կարգավորման շնորհիվ կրիպտոարժույթների շուկան էլ ավելի մեծ աճ կարձանագրի, իսկ 31%-ը կարծում է, որ կրիպտոարժույթների շուկան կդառնա ավելի թափանցիկ և անվտանգ: Հայաստանից  Binance -ի հարցված օգտատերերի կեսը կարծում է, որ մինչև տարեվերջ Bitcoin-ի արժեքը տատանվելու է 70-ից մինչև 100 հազար դոլարի սահմանում։

Հետաքրքրականն այն է, որ հարցված հայ օգտատերերի 42,3%-ը երբեք չի օգտվել ավանդական ներդրումային հնարավորություններից (օրինակ՝ գնել բաժնետոմսեր, անշարժ գույքի ներդրումներ), 48,3%-ը կարծում է, որ ժամանակի ընթացքում կրիպտոարժույթով ավանդները կկարողանան փոխարինել ավանդական բանկային ավանդների, 41%-ի կարծիքով, կրիպտոարժույթները առաջիկա 5 տարում կկարողանան ամուր տեղ գրավել համաշխարհային ֆինանսական համակարգում:

Binance-ը կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարն է՝ ֆինանսական ապրանքների փաթեթով, ներառյալ թվային ակտիվների առևտրի ամենամեծ բորսան ըստ ծավալի: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վստահած Binance պլատֆորմը նախագծված է օգտատերերի փողի ազատությունը բարձրացնելու համար և առաջարկում է կրիպտոարժույթի ապրանքների ու առաջարկների անզուգական պորտֆել, ներառյալ առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում և ավելին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.binance.com

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32