Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1162 ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՎ 1290 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆ
15/02/2013 14:42
Կիսվել

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1162 ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՎ 1290 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆ

2012 թվականի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ֆիրմային անվանման գրանցման 1505 հայտ: Գործակալության ներկայացրած տվյալների համաձայն՝ գրանցվել է 1162 անվանում, մերժվել՝ 343-ը: Ֆիրմային անվանման մեջ  «հայ», «Հայաստան», «հայկական»  բառերի և դրանց թարգմանությունների օգտագործման համար տրվել է 4 թույլտվություն:

Միևնույն ժամանակ, այս մեկ տարում  գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1782 հայտ (1068-ը կամ 60.0%-ը ազգային հայտատուներից): 2011 թվականի համեմատ ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակը նվազել է 4.0%-ով:

Տարվա ընթացքում  1789  հայտերով կատարվել է նախնական փորձաքննություն: Հայտատուների կողմից հետ է կանչվել 9  հայտ,  իսկ 75  հայտի նկատմամբ կայացվել է մերժման մասին որոշում: Գրանցվել են ապրանքային և սպասարկման 1290 նշաններ: 

2012 թվականին նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի շրջանակում ՀՀ նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 2928 ծանուցում: Նախնական մերժման մասին որոշում է կայացվել 492, իսկ վերջնական մերժման մասին` 500 միջազգային գրանցումներով: Ապրանքային նշանների միջազգային գրանցումներով կայացվել են 2085  որոշումներ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ:  

Նշենք նաև, որ հաշվետու տարում  գործակալություն է ներկայացվել 57  արդյունաբերական նմուշի հայտ, այդ թվում` 43 ազգային և 14 օտարերկրյա հայտատուներից:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12