ԱՐՑԱԽ ՀԷԿ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ՑՈՒՑԱԿՎԵԼ Է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՅՈՒՄ
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ցուցակել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերի առաջին թողարկումը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայից՝ փետրվարի 15-ից «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Bbond ցուցակում: Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով և 10% տարեկան եկամտաբերությամբ 600 արժեկտրոնային պարտատոմսեր:
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության հիմնական ուղղությունը էլեկտրաէներգիայի արտադրությունն է, ընկերությունը գործարկում է մի քանի ՀԷԿ-եր: «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն մուտք է գործել Հայաստանի արժեթղթերի շուկա 2009թ.-ին՝ առաջին անգամ ՀՀ-ում իրականացնելով բաժնետոմսերիհրապարակային առաջարկ, և այնուհետև հաջողությամբ տեղաբաշխել է բաժնետոմսերի երեք լրացուցիչ թողարկումներ: