Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Երևանում կայացել է 3 333 000 FTN մրցանակային ֆոնդով 2-րդ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությունը
09/07/2024 12:03
Կիսվել

Երևանում կայացել է 3 333 000 FTN մրցանակային ֆոնդով 2-րդ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությունը

Հուլիսի 3-ին Երևանի Դվին երաժշտական սրահում կայացել է խաղային ոլորտի 2-րդ՝ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությունը, որի մրցանակային ֆոնդը կազմել է մոտ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 3 333 000 FTN։ Խաղային արդյունաբերության այնպիսի միջազգային գիգանտներ, ինչպիսիք են Evolution-ը, Pragmatic Play-ը, Endorphina-ն, Tom Horn Gaming-ը, Aviatrix-ը և Rubyplay-ը B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը մասնակցող 70-ից ավելի միջազգային ընկերությունների թվում են։ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությանը նախորդող 4 ամիսների ընթացքում մասնակիցները ներկայացրել են բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա գրված խաղեր, որոնց մասնակցության վճարումը բացառապես FTN-ով է։ Խաղերը ներառում են 4 հիմնական տարրեր՝ պարոն Առաջինին, FTN-ը, Bahamut-ը և Akneye-ը։

B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվել են հանդիսավոր արարողության ժամանակ, 9 անվանակարգում։  «Լավագույն FTN կազինո խաղ» անվանակարգում կան 2 հաղթողներ՝ «Aviatrix» ընկերության «FTN Aviatrix»-ը և «PopOK Gaming»-ի «Fast Fruits» խաղը։ «Լավագույն խաղային սյուժե» է ճանաչվել «Tom Horn Gaming»-ի «Biggy Winnie feat. Mr. First» խաղի սյուժեն։ «Լավագույն Bahamut խաղ»-ը «Voznisoft»-ի «VaultWin»-ն է։ «Լավագույն խաղային դիզայն»-ով են առանձնացել «Lambda Gaming»-ի «Candy Splash» և «Platipus»-ի «First of Olympians» խաղերը։ «Լավագույն DeCa (ապակենտրոնացված կազինո) խաղ» անվանակարգում հաղթել է «Pascal Gaming»-ի «Bahamut» խաղը։ «Առցանց խաղատան լավագույն խաղը» «Peter & Sons»-ի «Wild Wild Fishing»-ն է։

Այս տարի ավելացել են ևս 3 անվանակարգեր։ «Խաղային լավագույն ձեռքբերում» է համարվել «PopOK Gaming»-ի  «FastMaster»-ը։ «Լավագույն արկադային խաղ է» «Gaming Corps»-ի «Mr․ First Mines»-ը։ «Խաղասերների ընտրություն» անվանակարգում լավագույն է ճանաչվել «Wicked Games»-ի «Eye of Bahamut» խաղը։

«Տեխնիկական առաջադրանքներում հստակ ձևակերպել ենք ոչ միայն այն պահանջները, թե ինչ է անհրաժեշտ ստեղծել, այլև այն, թե ինչից է պետք խուսափել խաղերի ստեղծման ընթացքում», – նշել է B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխության նախաձեռնող Վիգեն Բադալյանը:

Հայտերի գնահատումն իրականացվել է բացառիկ մոտեցումով․ մասնակիցները հնարավորություն են ստացել աջակցել քվեարկությանը։

Հավելենք, որ 3 333 000 FTN մրցանակային ֆոնդը բաշխվել է 9 լավագույնների միջև և ուղղվել է հաղթող խաղային նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը։

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31