Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19/02/2013 16:45
Կիսվել

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գյուղատնտեսություն, փայտամշակում, զբոսաշրջություն, գյուղմթերքի վերամշակում. սրանք Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքի տնտեսության ռազմավարական ուղղություններն են, որոնցից յուրաքանչյուրում Իջևանն ունի մրցակցային առավելություններ, որոնք թույլ են տալիս համայնքի տնտեսությունը զարգացնել արագ և արդյունավետ: Այսպիսին է Իջևանի պատկերը, որը մեկ ամիս շարունակ համայնքի գործարարների, ղեկավարության և բնակիչների հետ քննարկելուց և վերլուծելուց հետո ներկայացրել են Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) մասնագետները: 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնագետների դիտարկմամբ՝ Իջևանում զարգանալու միտում ունեն ծառայություններ մատուցման, գաջի և քարի արտադրության ոլորտները, իսկ հագեցած են առևտուրը, հացի և հացաբուլկեղենի արտադրությունը և կրթությունը: Միևնույն ժամանակ, ըստ մասնագետների՝ զբոսաշրջությունը զարգացնելու համար պետք է բարելավել ոլորտում ընդգրկված կադրերի որակավորումը և մշակել ու առաջարկել զբոսաշրջային երթուղիներ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ Իջևանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է, մասնավորապես, ձեռքբերել նոր գյուղատնտեսական տեխնիկա, կազմակերպել մսի վերամշակում, ներմուծել պանրի արտադրության որակի չափորոշիչների ներդրում և գործակցություն, նախաձեռնել խտացված և համակցված կերերի արտադրություն, բարեկարգել ճանապարհների վնասված հատվածները: Գյուղատնտեսության զարգացման համար նաև կարևոր նշանակություն ունեն փոքր ջերմոցային տնտեսությունները:  

Մասնագետների թիմը նաև պարզել է, որ չրանոցների հիմնման միջոցով կազմակերպելով որակյալ չրի արտադրություն` հնարավոր է արտադրանքն արտահանել արտերկիր և ունենալ բարձր արդյունավետություն:  

Իջևանի տեղական տնտեսական զարգացման վերաբերյալ առաջարկվող գաղափարները, մրցակցային առավելությունների մասնակցային գնահատման արդյունքները և այլ կարևոր մանրամասներ կարող եք գտնել այստեղ:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93