ՇՀԿ-ն խոսել է ազգային արժույթներով հաշվարկային համակարգ ստեղծելու ծրագրերի մասին
Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները մշակում են մի համակարգ, որը թույլ կտա իր անդամներին օգտագործել ազգային արժույթները միմյանց միջև հաշվարկների համար: Այս մասին ասել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեշ Քեյնը:
«Սա շատ արդիական խնդիր է մեր կազմակերպության համար: ՇՀԿ երկրները ձգտում են օգտագործել իրենց ազգային արժույթները առևտրի և ներդրումային նպատակներով», – ասել է նա:
Քեյնի խոսքով՝ այս փուլում կան որոշ իրավական խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն՝ նման ենթակառուցվածք ձևավորելու համար: Նա նշել է, որ համակարգի ներդրման անհրաժեշտություն կա 10 երկրներում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:
Միաժամանակ, ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալը վստահություն է հայտնել, որ կազմակերպությունը հաջողությունների կհասնի այս հարցում՝ չնայած իր բարդ բնույթին և մասշտաբներին: