2012Թ.-Ը CREDIT AGRICOLE ԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ
Ակտիվների ծավալով Ֆրանիսայի երկրորդ խոշոր բանկը՝ Credit Agricole-ը, 2012 թվականի արդյունքներով կրել է շուրջ 6,471 մլրդ եվրոյի զուտ վնաս, ինչը ամենավատ ցուցանիշն է 2001 թվականից ի վեր, երբ ընկերության արժեթղթերը սկսեցին շրջանառվել բորսայում: Ինչպես նշվում է բանկի տարածած հայտարարության մեջ՝ նման մեծ վնասը պայմանավորված է, մասնավորապես, բանկի հունական մասնաճյուղի՝ Emporiki Bank-ի վաճառքով և գործարքի շրջանակներում ակտիվների դուրսգրմամբ:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում բանկի հասույթը կրճատվել է 15,8%-ով և կազմել 16,315 մլրդ եվրո: