
2024-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 4․8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,815.9 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 4․8%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 21․4%-ով և կազմել 24,481.7 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 2.7%-ով և կազմել 50,391.3 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 9․9%-ով՝ կազմելով 6,744.8 հազար լիտր։