Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
Binance-ը հաշվետվությունը կրիպտո-շուկայի վերաբերյալ. 2024թ. հունիս
12/07/2024 19:06
Կիսվել

Binance-ը հաշվետվությունը կրիպտո-շուկայի վերաբերյալ. 2024թ. հունիս

Binance կրիպտոհարթակի վերլուծական բաժնի փորձագետները՝ Binance Research-ը, հրապարակել է 2024 թվականի հունիսին կրիպտոարժույթների շուկայի վերաբերյալ հաշվետվություն: Ըստ այդմ, շուկայական կապիտալիզացիան մեկ ամսվա ընթացքում նվազել է 11․4%-ով։

Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, վերջին հինգ տարիների ընթացքում կրիպտո շուկան հունիսին օգուտով փակվել է ընդամենը երկու անգամ:

Fastex

Զեկույցում նշվում է, որ շուկայական կապիտալիզացիայի գծով տասը ակտիվներից ինը ամիսն ավարտել է վնասով: Փորձագետները բացատրել են, որ այս անկումը պայմանավորված է Mt․Gox-ի հաճախորդներին վճարումների մասին լուրերով և բիթքոյինների տեղափոխումով կենտրոնացված բորսաներ ԱՄՆ-ի և Գերմանիայի կառավարությունների կողմից:

Սակայն Toncoin (TON) մետաղադրամը կարողացել է աչքի ընկնել 17․5% աճով՝ հասնելով պատմական առավելագույնին՝ 8․24 դոլար։ Binance Research-ը այս աճը կապեց The Open League ծրագրի հաջողության և դրամաշնորհների միջոցով էկոհամակարգի աջակցության հետ: Բացի այդ, փորձագետները նշել են, որ ցանցում օրական ակտիվ հասցեների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ գրեթե 578,000։

BNB-ի գինը մեկ ամսվա ընթացքում նվազել է 4․3%-ով, սակայն տարեսկզբից աճել է 86․4%-ով «շնորհիվ Binance Launchpool-ի շարունակական իրադարձությունների և նոր նախաձեռնությունների, ինչպիսիք են Megadrop-ը և HODLer Airdrops-ը»:

DeFi հատվածի ընդհանուր արգելափակված ակտիվները (TVL) հունիսին ենթարկվել են 8․7% անկման: Փորձագետներն ընդգծել են Bsquared և CORE TVL L2 ցանցերի աճը՝ համապատասխանաբար 332% և 300%:

Հունիսին թոքենների բաշխումն իրականացվել է այնպիսի նախագծերի կողմից, ինչպիսիք են LayerZero, ZKsync, Blast և Eigenlayer: NFT հատվածը նույնպես աճ չի գրանցել։ Վաճառքը կազմել է 46 մլն դոլար՝ մայիսի համեմատ նվազելով 26․2%-ով: Ամսական վաճառքի ծավալով առաջատարը DMmarket շուկան էր:

Binance Research-ը նաև նշել է, որ մայներների բիթքոյինի մնացորդները հասել են իրենց ամենացածր մակարդակին վերջին 14 տարվա ընթացքում: Վերլուծաբանները դա պայմանավորում են ապրիլի կայացած կիսման (halving) հետ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16